Մշակույթ 

Տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան. հանդիպում Ստրավինսկու հետ» համերգային ծրագիրը

analitik.am

Նոյեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան. հանդիպում Ստրավինսկու հետ» համերգային ծրագիրը։ Այն անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Կհնչեն Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունները։

Ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը։ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Նույն շարքից