Մշակույթ 

BBC-ն եթերից հանել է Դիանայի մասին ֆիլմը` արքայազն Չարլզի փաստաբանների ճնշման պատճառով. Mirror

analitik.am

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան եթերից հանել է արքայադուստր Դիանայի մասին պատմող Reinventing The Royals վավերագրական ֆիլմը, քանի որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի փաստաբանները ճնշում են գործադրել BBC-ի վրա:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ The Daily Mirror-ին հղումով, ֆիլմում պատմվում է Դիանայի մահից հետո թագավորական ընտանիքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հայտնի է, որ Reinventing The Royals-ի պրեմիերան BBC-ի եթերում պետք է տեղի ունենար հունվարի 4-ին:

 

Ֆիլմի հեղինակները պնդում են, որ թագավորական ընտանիքը Դիանայի մահից հետո հատուկ մասնագետներ է վարձել` արքայազն Չարլզի ու նրա ներկայիս կնոջ` Կամիլա Փարքերի հեղինակությունը բարձրացնելու նպատակով:

 

BBC-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է հաստատել կամ հերքել Չարլզի փաստաբանների կողմից գործադրված ճնշման մասին լուրը` ասելով միայն, որ ֆիլմի պրեմիերան կկայանա ավելի ուշ:

Նույն շարքից