Մշակույթ 

Մադոնան սկանդալ է հրահրել

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մադոնայի ակտիվությունը սոցիալական կայքերում դարձել է նրա համար ճակատագրական: Երգչուհուն մեղադրում են ռասիզմի մեջ, այն բանից հետո, երբ նա տեղադրել է Մարտին Լյութեր Կինգի, Նելսոն Մանդելայի ու Բոբ Մառլիի լուսանկարները:

 

Սեւամորթների իրավունքների պաշտպանների դեմքերը լուսանկարներում փաթաթված են եղել սեւ պարաններով, ինչպես իր նոր տեսահոլովակի շապիկը: Միաժամանակ Մադոնան տեղադրել է իր նկարը՝ նշելով իր նոր տեսահոլովակի լույս աշխարհ գալը:

 

Այդ քայլը հասարուկաթյան խորը դժգոհությունն է առաջացրել: Հրապարակումից մի քանի րոպե անց համացանցում նրա հասցեին տեղացել են վիրավորանքներ ու դժգոհություններ, որոնք երգչուհուն մեղադրել են իր փիառ քայլի համար:

Մադոնան իր մեղքը չի խոստովանել, ասելով, որ նկարները տեղադրվել է իր երկրպագուների կողմից:

Նույն շարքից