Մշակույթ 

Մադոննան ներողություն է խնդրել վերջին սկանդալի համար

 

Հանրահայտ երգչուհի Մադոննան հայտարարել է, որ օրերս համացանցում աղմուկ առաջացրած լուանկարները, որոնք նա տեղադրել է սոցկայքերի իր էջերում, պատրաստել է ոչ թե ինքն, այլ՝ իր երկրպագուները, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Մադոննայի ակտիվությունը սոցիալական կայքերում դարձել է նրա համար ճակատագրական: Երգչուհուն մեղադրում են ռասիզմի համար, այն բանից հետո, երբ նա տեղադրել է Մարտին Լյութեր Կինգի, Նելսոն Մանդելայի ու Բոբ Մառլիի լուսանկարները: Սևամորթների իրավունքների պաշտպանների դեմքերը լուսանկարներում փաթաթված են եղել սև պարաններով, ինչպես իր նոր տեսահոլովակի շապիկը: Միաժամանակ Մադոնան տեղադրել է իր նկարը՝ նշելով իր նոր տեսահոլովակի լույս աշխարհ գալը:


Մադոննան ներողություն է խնդրել և ասել, որ ինքն իրեն ոչ մեկի հետ չի համեմատում և որ ոչ ինքն է ռասիստ, ոչ էլ՝ նկարները պատրաստած իր երկրպագուները:


Նշենք, որ երգչուհին իր էջերում շարունակում է հրապարակել այդ լուսանկարները:

 

Նույն շարքից