Մշակույթ 

Հնագետները հայտնաբերել են հին եգիպտական թագուհու մասունքները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, չեխ հնագետների խումբը պեղումների արդյունքում հայտնաբերել է դեռեւս անծանոթ եգիպտական թագուհու մասունքներ:

 

Հայտնագործությունը կատարվել է Կահիրեի մոտ գտնվող Աբու Սիր քաղաքի հնագիտական պեղումների ընթացքում՝ Նեֆերեֆրի փարավոնի դամբարանի պեղումների ընթացքում, ուստի գիտնականների կարծիքով թագուհին հնարավոր է լինի հենց այդ արքայի կինը:


Հնագետների կարծիքով այս գտածոն կարեւոր աղբյուր կհանդիսանա եգիպտական հինգերորդ դինաստիայի պատմության ուսումնասիրության համար, որի փարավոնները կառավարել են 4,5 հազար տարի առաջ:

Նույն շարքից