Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը եւ Կոնֆուցիուսի ինստիտուտը, փետրվարի 20-ին նշել են 2015 թ. չինական Գարնան տոնը:
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Թիեն Էռլունը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար պրն Սերգեյ Մանասարյանը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ պրն Ներսես Տեր-Վարդանյանը, այլ հաստատությունների ներկայացուցիչներ, երեւանյան մի շարք դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, բուհերի ուսանողներ եւ այլք: Շնորհավորական խոսքով ելույթ են ունեցել դեսպան Թիեն Էռլունը եւ ԵՊԼՀ-ի ռեկտոր տկն Գայանե Գասպարյանը:
Միջոցառման ընթացքում Կոնֆուցիուսի ինստիտուտի սաները կատարել են չինական երգեր, ելույթ ունեցել չինական պարերով, իսկ Կոնֆուցիոսի ինստիտուտի եւ Հայաստանի Ուշուի ֆեդերացիայի սաները կատարել են հատվածներ չինական ուշու մարտարվեստից: Միջոցառման ավարտին դեսպանը եւ ռեկտորը վկայականներ եւ հուշանվերներ են հանձնել ինստիտուտի լավագույն ուսանողներին: