Գիտություն 

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել`  «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:


Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»:

Նույն շարքից