Մշակույթ 

Քրիս Ջենները կշտամբել է Քիմ Քարդաշյանին չափազանց շատ ուտելու համար

analitik.am

Հղի Քիմ Քարդաշյանի մայրը՝ 60-ամյա Քրիս Ջենները, կշտամբել է դստերը այն բանի համար, որ նա չափազանց շատ է ուտում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն: Նա խորհուրդ է տվել դստերը քիչ օգտագործել քաղցր: Այդ բովանդակությամբ տեսահոլովակը ցանցում թողարկվել է որպես «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի-շոուի պրոմո-հոլովակ:

«Դու հիշո՞ւմ ես, թե ինչ պատահեց, երբ դու վերջին անգամ սկսեցիր նյարդայնանալ և ուտել ամեն քաղցր անպետքություն»,- բազմանշանակ հարցրել է մայրը:
«Ես ավելի սլացիկ եմ, քան այն ժամանակ, և ավելի առողջ»,- պատասխանել է Քարդաշյանը և ավելացրել, որ այժմ նա սնվում է ավելի ճիշտ, քան առաջ:

Նույն շարքից