Գիտություն 

Մարկեսի արխիվն արժեցել է 2.2 մլն դոլար

 Ամերիկյան Տեխաս նահանգի համալսարանը ստիպված է եղել հրապարակել գումարի  չափը, որը վճարվել է կոլումբացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվի համար։ Այն կազմել է 2.2 մլն դոլար:


Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է համալսարանին կից Հարի Ռենսոմի անվան հումանիտար գիտությունների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչը:


Ավելի վաղ համալասարանից կտրականապես հրաժարվում էին նշել գումարի չափը, սակայն նահանգի գլխավոր դատախազի որոշումից հետո նրանք հրապարակեցին այդ թիվը:


Ավելի վաղ Կոլումբիայի կառավարությունն և Մեքսիկայի իշխանությունները սուր քննադատեցին Մարկեսի Արխիվը Տեխասի համալսարանին վաճառելու փաստը: Նրանք նշում էին, որ  Մարկեսը չի սիրել Ամերիկան և հաճախ քննադատել է:


Համալսարանը արխիվը գնել է Մարկեսի հարազատներից: 

Նույն շարքից