Ռազմական 

Գերմանիան կընդլայնի իրաքյան քրդերին ցուցաբերվող օժանդակությունը

analitik.am

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը որոշել է մեծացնել Հյուսիսային Իրաքի քրդերի զինված ջոկատներին (Փեշմերգա) աջակցությունը։

Մասնավորապես, Գերմանիան հավելյալ 50 զինվորական կուղարկի Հյուսիսային Իրաք, որով այնտեղ գերմանացի զինվորականների թիվը կհասցվի 150-ի։ Նրանք զբաղվելու են Փեշմերգայի ռազմական ուսուցմամբ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է Գերմանիայի խորհրդարանի աջակցությունը։

Համապատասխան օրինագիծն արդեն իսկ ներկայացվել է Բունդեսթագի դիտարկմանը։ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակն ընդգծել է, որ վերջին շրջանում Փեշմերգան մի շարք հաջողությունների է հասել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, ինչը վկայում է Փեշմերգային Գերմանիայի օգնելու մոդելի հաջող լինելու մասին։

Նույն շարքից