Ռազմական 

Սիրիայի քրդերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ

analitik.am

Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ Սիրիայի քրդերը պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ սիրիական ճգնաժամը կարգավորելու համար։

«Մինչ այժմ մենք չենք ունեցել Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցություն հաստատելու հնարավորություն։ Սակայն մենք ուրախ կլինեինք, եթե հայտնվեր նման հնարավորություն։ Ռուսաստանը դեռ չի մոտեցել մեր շրջաններին, նա ակտիվորեն գործում է արևմուտքում։ Կարծում եմ, որ ապագայում մենք կարող ենք ռազմական փոխգործակցություն հաստատել ռուսական կողմի հետ»,- ասել է Մուսլիմը։

Հիշեցնենք, որ սրանից առաջ բրիտանական Financial Times թերթը գրել է, որ Ռուսաստանը Թուրքիային կարող է պատասխանել Սիրիայի քրդերին իր աջակցության մեծացմամբ։

Նույն շարքից