Գիտություն 

Արևի էներգիայով գործարկվող շվեյցարիական ինքնաթիռը սկսեց իր առաջին շուրջերկրյա թռիչքը

analitik.am

Արևի էներգիայով գործարկվող Solar Impulse 2 ինքնաթիռը երկուշաբթի կսկսի իր առաջին շուրջերկրյա չվերթը Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքից:

՛՛Այսօր արևի էներգիայով գործարկվող շվեյցարիական ինքնաթիռը Աբու Դաբիից կսկսի շուրջերկրյա թռիչքը, որը կլինի ավիացիայի պատմության մեջ նման առաջին  թռիչքը՛՛,- հայտնում է ծրագրի ղեկավար և օդաչու Անդրե Բորշբերգը:


Օդային ճանապարհորդությունը կտևի մոտ հինգ ամիս, և այդ ընթացքում ինքնաթիռը կթռչի 35 հազ. մղոն:


Նախատեսվում է, որ 12 ժամվա ընթացքում այն կժամանի Օման: Ժամանակակից մարդատար ինքնաթիռները հաղթահարում են այդ հեռավորությունը մեկ ժամվա ընթացքում, սակայն ի տարբերություն Solar Impulse 2-ի  դրանք օժտված են գերհզոր ռեակտիվ շարժիչներով:

Օմանից ինքնաթիռը կթռչի դեպի Հնդկաստան, այնուհետև Չինաստան, Խաղաղ օվկիանոսը հատելով այն կհասնի ԱՄՆ և Եվրոպա: Օդանավը կհատի նաև Ռուսաստանի օդային սահմանը: Թռիչքի ընթացքում նախատեսվում է կատարել 12 կանգառ:

Նույն շարքից