Գիտություն 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է մրցույթ դասախոսների ընտրության համար

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) հայտարարում է մրցույթ դասախոսների ընտրության համար



  1. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է՝

  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

  • գիտական աստիճան և կոչում (ցանկալի է),

  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,

  • դասավանդման փորձ (անգլերեն լեզվով) ստորև ներկայացված որևէ առարկայից.




1) «Հանրային կառավարման հիմունքներ»


2) «Կառավարում»


3) «Կազմակերպության նախագծում և զարգացում»


4) «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում»


5) «Էլեկտրոնային ծառայություններ»


6) «Էլեկտրոնային կառավարության ենթակառուցվածքները և փոխգործունեությունը»


7) «Տեխնոլոգիական նորամուծությունների կառավարում»


8) «Գիտելիքահեն հասարակության տնտեսագիտություն»


9) «Հանրային կառավարման մոդելների համեմատական վերլուծություն»


10) «Ռազմավարական կառավարում»


11) «Տվյալների պաշտպանություն և տեղեկատվական անվտանգություն»


12) «Ցանցային կազմակերպության կառավարում»


13) «Բազմամակարդակ կառավարում և համացանցային կառավարում»


14) «Էլեկտրոնային կառավարման իրավական միջավայրը»


15) «Մեթոդական ցուցումներ ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպման համար»

 



Մրցույթը տեղի կունենա երկու փուլով:


  1. Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ էներկայացնել՝


1) դիմում Ակադեմիայի ռեկտորի անունով,


2) մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,


3) աշխատանքային գրքույկի պատճենը (բոլոր էջերը հիմնական աշխատանքի վայրի կադրային ստորաբաժանման կողմից հաստատված), անձնագրի պատճենը,


4) ինքնակենսագրություն,


5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),


6) տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցանկ (առկայության դեպքում):


Սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ:


 

Դիմումներն ընդունվում են Ակադեմիայի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Երևան, Կիևյան 8, հեռ. 22-89-34):


Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30·04.2015թ· ժամը 12:30-ը:


 

Մրցույթի 2-րդ փուլում ընտրված թեկնածուները կմասնակցենհարցազրույցի:


 

Մանրամասների համար զանգահարել 010 27 75 15 հեռախոսահամարով, Գայանե Հովհաննիսյանին:

Նույն շարքից