Գիտություն 

Երևանյան լուծարված դպրոցի գույքը կնվիրաբերվի սահմանամերձ համայնքների դպրոցներին

analitik.am

Կառավարության նիստում փոփոխություն կատարեց Երևանի «Հրաչյա Աճառյանի» անվան N 72 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը լուծարելու իր որոշման մեջ: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն առաջարկել էր գույքը նվիրաբերել մայրաքաղաքի դպրոցներից մեկին:



Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հակադարձեց: «Մայրաքաղաքի դպրոցները շատ նվիրատուներ ունեն, դպրոցական գույքը պետք է նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին»,- նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  



Հավանության արժանացավ կրթական ևս մեկ հարց:



250 սփյուռքահայ ուսուցիչներ 2015թ. կվերապատրաստվեն «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրի շրջանակում:   Բացի դրանից,  «Արի տուն 2015թ.» ծրագրի շրջանակում մինչեւ 1100 սփյուռքահայ երիտասարդ կայցելի Հայաստան:  


«Գրողների միության երեւանյան շենքի 300 տեղանոց մեծ դահլիճի նորոգման եւ վերազինման նպատակով կառավարությունը որոշեց քաղաքաշինության նախարարությանը հատկացնել մոտ 41 մլն դրամ: Շուրջ 13 մլն դրամ էլ կուղղվի Հովհաննես Թումանյանի թանգարանի շենքի ջեռուցման համար»,- ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

Նույն շարքից