Գիտություն 

2014-ին ամենից շատ փնտրվող բառերն եղել են «Սելֆին» և «Մայդանը»

Яндекс ռուսական որոնողական համակարգում 2014-ին ամենից շատ փնտրվող բառերն  եղել են «Սելֆի» և «Մայդան» բառերը: Հետաքրքրական է նաև այն, որ նախորդ տարի ամենաշատ փնտրվող բառը եղել է  «սեր»-ը:  «Սեր» բառին հաջորդում էին լիզինգ, մակդիր, հաշիվ,  wifi, սեքս բառերը, - ասվում է ընկերության հետազոտության մեջ:


Ինչպես նշել են Яндекс-ում` 2014-ին ամենից շատ փնտրվող 25 հարցման մեջ ներառվել են միանգամից 13 նոր բառ ու հասկացություն: Անհայտ բառերի շարքում ամենից շատ հարցում է կատարվել Viber-ի և WhatsApp-ի, տնտեսական տերմիններից` անկում, արժեզրկում, առանցքային տոկոսադրույք, դեֆոլտ բառերի, ինչպես նաև՝ աֆրիկյան երկրներում բռնկված Էբոլա վիրուսի վերաբերյալ:
 

Նույն շարքից