Գիտություն 

Տաշիրում արցախյան ազատամարտի հերոսի անունով դպրոց է անվանակոչվել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ ԿԳՆ «Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անունով կոչելու վերաբերյալ:



Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության կայքը։



Բժիշկ Արտակ Խաչատրյանը եղել է տվյալ դպրոցի շրջանավարտ, կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին. մեծ է եղել նրա ներդրումը արցախյան ազատամարտի և հայոց բանակի ռազմական բժշկության կայացման գործում։



Արտակ Խաչատրյանը զոհվել է 1993 թվականին ապրիլի 17-ին, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության» մեդալներով։



Տաշիրի ավագ դպրոցն ազատամարտիկի հիշատակին անվանակոչելու նախաձեռնությամբ ՀՀ ԿԳ նախարարին դիմել են հերոսի մարտական ընկերները և դպրոցի մանկավարժական խորհուրդը։


Նույն շարքից