Գիտություն 

Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկը ցանկացել է դոնոր դառնալ Սթիվ Ջոբսի համար

Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկը ցանկացել է դոնոր դառնալ Սթիվ Ջոբսի համար, հայտնում է Fast Company ամսագիրը:

 


Թերթի մարտի համարում ներկայացվել են Բրենտ Շլենդերի և Ռիկ Տետցելի հեղինակած Ջոբսի մասին նոր «Becoming Steve Jobs: The Evolution Of a Reckless Upstart Into a Visionary Leader» գրքից հատվածներ: Ինչպես նշում են գրքի հեղինակները, 2009 թվականի հունվարին Ջոբսը լյարդի փոխպատվաստման կարիք է ունեցել: Կենսագիրների խոսքերով՝ Կուկը ցանկացել է դոնոր դառնալ, բայց Apple-ի այդ ժամանակվա ղեկավարը հրաժարվել է:

 


Նա հավելել է, որ Ջոբսի հետ ծանոթության 13 տարիների ընթացքում Ջոբսը նրա վրա ընդամենը չորս-հինգ անգամ է բղավել, և դա այդ դեպքերից մեկն էր:

Նույն շարքից