Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում այսօր մեկնարկեց «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում, հատուցում» խորագրով միջբուհական գիտաժողովը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին:
Հատկանշական էր հատկապես գիտաժողովի անցկացման օրերի հետ կապված գաղափարախոսությունը. կազմակերպիչների կողմից քննարկման արդյունքում որոշվել էր գիտաժողովն անցկացնել մարտի 12-13-ին՝ ընդառաջ 1921 թվականի մարտի 15-ին կատարված միջադեպի, երբ Սողոմոն Թեհլերյանը սպանեց Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային: Ելույթների մեկնարկն ազդարարեց քաղաքագիտության մագիստրոս Գարիկ Պողոսյանը` Ցեղասպանությունների ճանաչման հիմնախնդիրը հայ-թուրքական արդի հարաբերությունների համատեքստում 3 կարևոր կետեր առանձնացնելով:
Մանրամասները` տեսանյութում:
Սկզբնաղբյուր՝ news-book.org