Գիտություն 

Աշխարհում ամենաարագ պտտվող անիվները կտեղադրվեն գերձայնային Bloodhound ավտոմեքենայի վրա

analitik.am

Եվրոպայում սկսել են գերձայնային Bloodhound մեքենայի համար պատրաստել ալյումինե անիվներ, որը 2015թ. պատրաստվում է ցամաքով շարժվելու արագության համաշխարհային ռեկորդ սահմանել:



Դրանք կլինեն ամենաարագընթաց անիվները ավտոմեքենաների պատմության մեջ՝ հայտնում է BBC News-ը:



90 սմ-անոց անիվները մեքենայի կարևորագույն բաղադրիչներն են՝ դրանց վրա է ընկնում հիմնական ծանրությունը։ Վայրկյանում 170-ից ավելի պտույտը գերազանցող արագությամբ՝ դրանք կարտադրեն 50 հազար G (Երկիր ազատ անկման արագությունը):



Ձայնի արագությունը հաղթահարելու համար Bloodhound-ը կհագեցվի ռեակտիվ Eurofighter շարժիչով: Նախագծի հիմնական նպատակն է զարգացնել մեքենայի 1610կմ/ժ արագություն:




Բոլոր ավտոարշավները տեղի կունենան Հարավային Աֆրիկայում հատուկ նախապատրաստված չորացված լճի հատակում:

 

 

Նույն շարքից