Solar Impulse 2 ինքնաթիռը, որն օգտագործում է արևի էներգիան, չորեքշաբթի առավոտյան մեկնել է Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքից` սկսելով շուրջերկրյա ճամփորդության 12 փուլերից երրորդը, այն այժմ ուղևորվում է երկրի հյուսիս–արևելքում գտնվող Վարանասի քաղաք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
India TV News հեռուստաալիքի տվյալներով` Solar Impulse 2–ը Ահմադաբադից մեկնել է։ Ինչպես սպասվում է, վայրէջքից հետո ինքնաթիռը Վարանասի քաղաքում կմնա մոտ ութ ժամ։ Սկզբում ինքնաթիռի թռիչքը նախատեսված էր մարտի 15–ին, սակայն այն երեք օրով հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Հնդկաստանից հետո ինքնաթիռը պետք է մեկնի Մանդալայ (Մյանմա), Չունցին և Նանկին (Չինաստան)։ Այնուհետև Solar Impulse 2–ը կհատի Խաղաղ օվկիանոսը` վայրէջք կատարելով Հավայան կղզիներում, Ֆինիքսում և Նյու Յորքում։ Անցնելով Խաղաղ օվկիանոսի վրայով` ինքնաթիռը վայրէջք կկատարի Հարավային Եվրոպայում կամ Հյուսիսային Աֆրիկայում և կվերադառնա Աբու Դաբի։ Շուրջերկրյա ճամփորդությունը կտևի հինգ ամիս։