Գիտություն 

Գիտնականներն Ինդոնեզիայի Ճավա կղզում ծովախեցգետինների երկու նոր տեսակ են հայտնաբերել

analitik.am

Գիտնականներն Ինդոնեզիայի Ճավա կղզում ծովախեցգետինների երկու նոր տեսակ են հայտնաբերել, գրում է iflscience.com-ը:



Նրանցից մեկն ունի մանուշակագույն, իսկ մյուսը՝ վառ գազարագույն թաթեր, երկուսն էլ ունեն շագանակագույն մարմին և դեղին դուրս եկած աչքեր:

 

 

Չնայած նրան, որ գիտնականները վերջերս են հաստատել, որ այդ երկուսը գիտությանը նախկինում անհայտ տեսակներ են, դրանք, այնուամենայնիվ, այլ տեսակների հետ շփոթելով՝ արդեն քանի տարի է վաճառվում են ասիական և եվրոպական երկրներում:


 

Նրանց անվանել են Geosesarma dennerle և Geosesarma hagen: Ընդ որում՝ երկու ծովախեցգետիններն էլ սնվում են մեծ միջատներով:


Նույն շարքից