Գիտություն 

iPhone-ի մի շարք «գաղտնի» գործառույթներ

analitik.am

iPhone-ի երկրպագուները մշտապես ուսումնասիրում են սմարթֆոնի գործառույթներն ու շատ լավ գիտեն` ինչ կարելի է անել այս կամ այն գործառույթով, սակայն որոշ  առանձնահատկություններ երկրորդական են թվում շատ օգտատերերի համար: Այս մասին գրում է  Business Insider-ը`  ներկայացնելով iPhone-ի մի շարք «գաղտնի» գործառույթներ, որոնք շատերի համար անհայտ են:



1. Արգելափակել համարներն ու լռեցնել հաղորդագրությունները



Խմբակային նամակագրությունը հոյակապ միտք է, սակայն առաջ են գալիս սպամ հաղորդագրությունները, որոնցից կարելի է ազատվել Apple-ի նոր ծրագրի շնորհիվ:

 

Սպամ հաղորդագրություններ ուղարկողին   արգելափակելու համար պարզապես անհրաժեշտ է բացել «չաթը», սեղմել վերին աջ անկյունում գտնվող «Մանրամասներ» (Details) գործառույթի վրա, ապա  բացել I հատվածն ու ընտրել «արգելափակել այս զանգողին» (Block this Caller) գործառույթը` էկրանի ներքևի հատվածում:



Հաղորդագրությունները պարզապես լռեցնելու համար Details-ը սեղմելուց հետո ընտրեք Do Not Disturb կարգավորիչը:



2.  Կարգավորել ձեռքի շարժման հրահանգները



iPhone-ը ձեռքի շարժումով վերահսկելու համար պետք է ակտիվացնել այդ գործառույթը Settings app-ի  «Հասանելիություն» (Accessibility) բաժնում, որտեղ պետք է ընտրել Switch Control գործառույթը:



 

3. Ձայնային որոնումներ Siri հավելվածի օգնությամբ



Siri-ն կարող է օգնել տեղեկություն գտնել` օգտագործելով միայն ձեր ձայնը, բայց այն հաճախ ճիշտ չի արտասանում անունները: Այդ սխալը կարելի է ուղղել` պարզապես կրկին արտասանելով անունը, որից հետո ծրագիրն այն կուղղի:



4. Ցույց տվեք բոլորին, թե որտեղ եք եղել



Եթե չանջատեք այդ գործառույթը, ապա ձեր iPhone-ը հետևում է, թե ուր եք գնում, և ֆիքսում է բոլոր վայրերը և առանձնացնում այդ տեղեկատվությունը: Իհարկե, այս նորույթը մեծ իրարանցում էր առաջացրել գաղտնիության  կողմնակիցների շրջանում, սակայն Apple-ը պնդում է, որ այս գործառույթը բավականին լավ պաշտպանվածություն ուն և բավականին հարմար է:



Եթե ցանկանում եք պարզել, թե որ վայրերն եք ավելի հաճախ այցելում,  բացում եք Settings բաժինը, ապա սեղմում Privacy գործառույթի վրա, այնուհետև Location Services > System Services > Frequent Locations: Կտեսնեք այն բոլոր հասցեները, ուր այցելել եք վերջին ժամանակներում:
 

Նույն շարքից