Գիտություն 

Windows 10-ը հասանելի կլինի աշխարհի 190 երկրում` 111 լեզվով

analitik.am

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ կներկայացնի Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակն արդեն այս ամառ:

 


Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, հայտարարությունն արել է ընկերության ղեկավարներից մեկը` Թերի Մայերսոնը, ում խոսքով՝ նոր Windows 10-ը հասանելի կլինի աշխարհի 190 երկրում` 111 լեզվով:

 

 

Աղբյուրը հավելում է, որ օպերացիոն համակարգը հնարավոր կլինի օգտագործել անձնական և դյուրակիր համակարգիչների, Xbox խաղային կցորդների, ինչպես նաև Microsoft-ի պլանշետների ու հեռախոսների պարագայում:

Նույն շարքից