Մշակույթ 

Ռուս աստղերը հրաժարվում են Թուրքիայում համերգներից

Թուրքիայի կողմից ահաբեկչական սպառնալիքների աճի մասին ռուս պաշտոնյաների զգուշացումներին արձագանքել են նաև ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Ռուս աստղերը սկսել են մեկը մյուսի հետևից չեղարկել այնտեղ իրենց համերգները:

Պորտալին տված հարցազրույցում որոշ հայտնիներ պատմել են, որ փոփոխություններ են մտցրել ելույթների գրաֆիկում:

Թուրքիայում համերգներից հրաժարվել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, «Ռուկի վվերխ» խումբը, Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարևը:

Նիկոլայ Բասկովը ի նշան բողոքի` վաճառել է Թուրքիայում գտնվող իր առանձնատունը:

Նույն շարքից