Գիտություն 

Samsung ընկերությունը հիշողության նոր չիփ է մշակել

analitik.am

Samsung ընկերությունը հիշողության նոր չիփ է մշակել՝ ոչ թանկարժեք, ոչ շատ արագ, բայց 128 գիգաբայթ «ֆլագմանական» ծավալով: Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:



Սարքն աշխատում է Embedded MultiMediaCard 5.0 տեխնոլոգիայի բազայով: Այդ տեխնոլոգիան աշխատանքի արագությամբ զգալիորեն զիջում է վերջերս ստեղծված UFS արագ ձևաչափին, որն օգտագործվում է, օրինակ, Galaxy S6-ում: Տվյալների ընթեցանությունը կատարվում է 260 ՄԲ/վ արագությամբ, որը գործողությունների մեծ մասի համար բավարար կլինի:



Նոր հիշողության չիփի արժեքը դեռ չի նշվում, այնուամենայնիվ, Samsung-ում նշում են, որ այն նախատեսված է «զանգվածային շուկայի» համար:



Չիփի վաճառքի հանվելու ժամկետը ևս դեռ որոշված չէ:



Նույն շարքից