Գիտություն 

Դպրոցների արձակուրդները սուր շնչառական վարակներով պայմանավորված մեկ շաբաթով կերկարացվեն

analitik.am

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցների գարնանային արձակուրդներն մեկ շաբաթով կերկարացվեն։


Գրառման մեջ ասվում է.


«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին:


Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:


Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները»:

Նույն շարքից