Մշակույթ 

Քիմ Քարդաշյանի երեխայի կյանքն ու առողջությունը վտանգված են

Քիմ Քարդաշյանը բազմիցս հայտարարել է, որ իր երկրորդ հղիությունը չափազանց ծանր է տանում: Այժմ իր բժիշկը Քարդաշյանին տեղեկացրել է, որ նրան բավական բարդ ծննդաբերություն է սպասվում: Եվ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս չծնված Քիմ Քարդաշյանի որդին անհարմար դիրք է ընդունել: Այս մասին հայտնում է 7days.ru-ը:

Իսկ այդ հանգամանքն ուղղակի վտանգ է սպառնում երեխայի կյանքին ու առողջությանը, քանի որ դիրքի պատճառով նա չի կարող ինքնուրույն ծնվել: Բացի այդ բժիշկներն արդեն նախազգուշացրել են Քիմին, որ երեխան բավական մեծ կշիռ կունենա, իսկ այդ հանգամանքն առավել բարդացնում է իրավիճակը: Այդ իսկ պատճառով Քարդաշյանը պետք է երեխային լույս աշխարհ բերի կեսարյան հատման միջոցով:

Նշվում է, որ Քիմը փորձում է չհուսահատվել և կողմ է բնական ճանապարհով ծննդաբերությանը: Քիմը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի փորձի երեխային լույս աշխարհ բերել առանց վիրաբույժների միջամտության, սակայն ներկա պահին նման պայմաններում ԱՄՆ-ում միակ հնարավոր տարբերակը կեսարյան հատումն է:

Նույն շարքից