Գիտություն 

Facebook-ը փորձարկում է հեռախոսազանգերի արգելափակման նոր հավելված Android-ի համար

analitik.am

Facebook ընկերությունը Android-ի համար փորձարկում է հավելված, որը կոչվում է «Հեռախոս»՝ Phone: Այն ունի անցանկալի զանգերի արգելափակման գործառույթ:



Ինչպես հայտնում է Android Police-ի կայքը, նոր ծրագիրը «ձեզ ցույց է տալիս տեղեկություն զանգահարող մարդու մասին ու մեխանիկորեն արգելափակում զանգերը ընդհանուր հասանելի սև ցուցակից»:



Հավելվածը նշվում է որպես FB-only, այսինքն՝ Facebook-ի աշխատակիցների ներքին օգտագործման ու փորձարկման համար: Հայտնի չէ, թե այն երբ կհայտնվի Google Play խանությում:



Facebook-ի ներկայացուցիչները VentureBeat-ի հետ զրույցում հաստատել են ծրագրի գոյությունը, սակայն հրաժարվել են մանրամասներ հաղորդել:

Նույն շարքից