Գիտություն 

Աշխարհում առաջին անգամ ինքնաթիռը կոմերցիոն չվերթ է իրականացրել արևածաղկի ձեթից պատրաստված վառելիքով

analitik.am

Շաբաթ օրը՝ մարտի 21-ին, չինական Hainan Airlines ավիաընկերության ինքնաթիռն աշխարհում առաջին անգամ կոմերցիոն չվերթ է իրականացրել Շանհայից Պեկին վառելիքով, որը կիսով չափ պատրաստվել է օգտագործված բուսական յուղից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով PhysOrg ամսագրին:

 



Boeing 737-ը լցված է եղել վառելիքով, որը կիսով չափ պատրաստվել է ավիակերոսինից՝ ստանդարտ ռեակտիվ ածխաջրածնային վառելիք, իսկ կիսով չափ՝ օգտագործված բուսական ձեթից ստեղծված կենսավառելիքից: Ձեթը հավաքվել է ռեստորանների օգնությամբ, որոնք օգտագործում են այն չինական ուտելիքներ պատրաստելու համար:

 



Բուսական ձեթի ավելացմամբ պատրաստված կենսավառելիքն արդեն օգտագործվել է կանադական և ավստրալական ինքնաթիռների թեստային թռիչքների ժամանակ, սակայն Boeing ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ չինական ինքնաթիռի թռիչքը նման վառելիքով առաջին կոմերցիոն չվերթն է եղել:

Նույն շարքից