Գիտություն 

Արհեստական հզոր ուղեղով համալրված համակարգիչները կգերազանցեն մարդկանց․ Սթիվ Վոզնյակ

analitik.am

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը բավական տխուր կանխատեսում է արել մարդկության համար: Նա մասնավորապես ասել է, որ արհեստական հզոր ուղեղով համալրված համակարգիչները կգերազանցեն  մարդկանց, և որ մարդկության ապագան այս առումով շատ վախենալու է:


 

Ինժեներական գործի տաղանդն Australian Financial Review  հանդեսի հետ զրույցում ընդգծել է, որ ընդհանրապես չի կասկածում իր կանխատեսման ճշմարտացիության վրա:


Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, նա մանրամասնել է, որ մարդկային մտքի ողջ հզորությունն ու կրեատիվությունը համակարգչային ծրագրակազմի մեջ վերստեղծած արհեստական ուղեղի ստեղծումն անչափ ռիսկային նախագիծ է, որին գիտնականներն այժմ հետամուտ են լինում:

 


«Ես համակարծիք եմ Սթիվեն Հոուքինգի ու Էլոն Մասկի այն կանխատեսման հետ, որ մարդկության ապագան շատ վախենալու է: Եթե   մենք ստեղծենք ամեն ինչից գլուխ հանող խելացի սարքեր, ապա վերջիվերջո դրանց միտքն ավելի արագ կաշխատի ու դրանք կազատվեն ավելի դանդաղ աշխատող մարդկանցից»,- նշել է Վոզնյակը:

Նույն շարքից