Գիտություն 

Ստեղծվել է աչքի գույնը փոխող առաջին լազերը

analitik.am

Շատերը կցանկանային փոխել աչքերի գույնը: Այժմ դա հնարավոր է: Հատուկ ընթացակարգի օգնությամբ հնարավոր է շագանակագույն աչքերը վերածել երկնագույնի:

 


Ինչպես հայտնում է meddaily.ru–ն,  այդ մեթոդի մշակումը ավելի քան 20 տարի է տևել, և այժմ այն փորձարկվում է մարդկանց վրա: Այդ մեթոդն իրականացվում է լազերային հիմունքներով, որը 20 տարի առաջ որոշել է կիրառել Գրեգ Հոմերը:  



Գոմերը մտաբերել է, որ մաշկաբանները լազերի օգնությամբ հեռացնում են մաշկի մուգ բծերը: Նույն եղանակով հնարավոր է հեռացնել աչքի շագանակագույնը, չէ որ ինչպես հաստատվել է, այն ծածկում է երկնագույն շերտը: Արդյունքում՝ մասնագետը գորընկերների հետ միասին աչքի գույնը փոխելու  լազեր է ստեղծել:



 

Աչքաբաններն արդեն հայտնել են իրենց մտավախությունների մասին` կապված այդ ընթացակարգի հետ: Նրանց խոսքով` երկարատև հեռանկարի տեսանկյունից նման միջամտությունները կարող են հանգեցնել գլաուկոմայի և այլ հիվանդությունների:

 

Նույն շարքից