Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մտադիր են դեպի Մարս թռչելու ծրագրի «ճանապարհային քարտեզը» կազմել, ինչի մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բոուդենը:
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և մեր մյուս դաշնակիցների հետ տիեզերքն ու, մասնավորապես, Մարսն ուսումնասիրելու ծրագրի «ճանապարհային քարտեզի» ստեղծման վրա: Այս հարցն արդեն քննարկվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Իգոր Կոմարովի հետ` պարզելու համար, թե ինչպիսի ժամանակային սահմանափակումներ ենք ունենալու, ինչպես են ֆինանսներն ու ջանքերը բաշխվելու»,-Բոլդենի խոսքերը մեջբերում է lenta.ru-ն:
ՆԱՍԱ-ի ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է վերադառնալ Լուսնի «յուրացման» ծրագրին, սակայն արդեն առանց պետական ֆինանսավորման:
Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Մոսկվան ու Վաշինգտոնը
ծրագրել են 2024թ. հետո նոր, համատեղ տիեզերակայան կառուցել: