Գիտություն 

ԱՄՆ-ում կվաճառվի փոշե ալկոհոլ

Անցյալ տարի ամերիկացի գյուտարար Մարկ Ֆիլիպսը փորձել է սկսել իր գյուտի՝ Palchohol անվանումն ստացած փոշե ալկոհոլի վաճառքը։ Այս մասին գրում է Kedem.ru-ն:



Palchohol-ի մեջ մտնում են օղի, ռոմ, Մարգարիտա և Կոսմոպոլիտեն կոկտեյլներ: Դրանց արտադրության համար սպիրտային խմիչքները սառեցվել են և չորացվել հատուկ տեխնոլոգիայով: Փոշին ըմպելիքի վերածելու համար ընդամենն անհրաժեշտ է դրա վրա ջուր կամ հյութ ավելացնել:



2014-ին դրա վաճառքը Alcohol and Tobacco Tax and Trade Bureau-ի պահանջով ընդհատվեց, քանի որ փաթեթավորման վրայի տեղեկությունը չէր համապատասխանում իրական պարունակությանը: Մոտ մեկ տարվա դատական պարզաբանումներից հետո արդեն ամռանը փոշե ալկոհոլը կարելի է գնել խանութներում կամ պատվիրել գյուտարարի կայքում:

Նույն շարքից