Գիտություն 

Մարդու դեմքի եռաչափ լուսանկարի միջոցով արդեն հնարավոր է որոշել նրա տարիքը

Չինացի կենսաինֆորմատիկները հատուկ ալգորիթմ են ստեղծել, որը հնարավորություն է տալիս մարդու դեմքի եռաչափ լուսանկարի միջոցով որոշել նրա տարիքը: Իրենց ուսումնասիրությունը գիտնականները հրապարակել են Cell Research ամսագրում:



Մարդու ծերացման հետ մեկտեղ փոխվում է ոչ միայն նրա արտաքինը, օրգանների և բջիջների աշխատանքը, այլև մարմնի և գանգի աճն ու չափերը: Այս փոփոխությունները տեղի են ունենում այն պատճառով, որ կրճիկներն աստիճանաբար ցամաքում են, ոսկորները բարակում են, իսկ մկանների և ճարպային հյուսվածքների հարաբերակցությունն աստիճանաբար փոխվում է:



Այդ փոփոխություններն ամենաարագն են նկատելի դառնում դեմքի վրա:

 

Գիտնականներն ուսումնասիրելով 17-77 տարեկան երեք հարյուր մարդկանց եռաչափ պատկերներ, հատուկ ծրագիր են ստեղծել, որը սովորել է հաշվարկել մարդկանց տարիքը՝ հետևելով դեմքի վրա նվազագույն փոփոխություններին:


Որոշ ժամանակ անց ծրագիրը սովորել է փաստացի անսխալ հաշվարկել տարիքը և դեմքի վրա մի քանի հատված է առանձնացրել, որոնք ծերանալու ընթացքում ամենաշատն են փոփոխվում:



Գիտնականներին հաջողվել է պարզել, որ իրականում մարդկանց երկու խումբ գոյություն ունի, որոնցից մեկն ավելի արագ է ծերանում, քան մյուսը:

Նույն շարքից