Ի պատիվ շնաձկների մասին Shark Week հեռուստաշոուի 25-ամյակի՝ Discovery հեռուստաալիքը և Volkswagen ընկերությունը համատեղ ջանքերով շնաձկների դեմ ստեղծել են ստորջրյա վանդակ-ավտոմեքենա՝ VW Beetle-ի ավտոընկերության ապրանքանշանով։ Այս մասին գրում է Novate.ru-ն:
Իր տեսակի մեջ միակ ստորջրյա ավտոմեքենան, որը կարող է տեղաշարժվել օվկիանոսի հատակով, հագեցած է ամբողջապես ավտոնոմ օդային համակարգով և լուսարձակներով:
Ավտոմեքենայի հիմնակմախքը կառուցված է խողովակավոր ալյումինից:
Այժմ գիտնականները կկարողանան բառացիորեն զբոսնել օվկիանոսային գիշատիչների հետ:



