Ռազմական 

Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության 2016–ի ծրագիրը

analitik.am

Հայ-լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակներում ս.թ. նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում Լ.Այվազյանին ընդունել են Լիբանանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելել է նաև Լիբանանի ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներ:

Նույն շարքից