Curiosity մարսագնացը լուսանկարել է Մարսի Գեյլի խառնարանի կենտրոնում գտնվող Էոլիդա լեռան մոտ տեղակայված «Քաղաք-այգուց» մի հատված (այդպես է այն անվանել ՆԱՍԱ-ն): Այս մասին նշված է գործակալության կայքում:
Լուսանկարում երևում է երկգույն ջրանցքի ցանց, որը, ամենայն հավանականությամբ, վկայում է Կարմիր մոլորակի այդ շրջանի բուռն անցյալի մասին:
Ցանցի առանձին հատվածների պատերի բարձրությունը հասնում է 6 սմ-ի, իսկ լայնությունը՝ կես սմ-ի:
Այդ ջրանցքներով ինչ-որ ժամանակ հավանաբար հեղուկ է հոսել, իսկ լեռան հիմքի մոտ լիճ է եղել:
Վերջին 7 ամսում մարսագնացը հորատում է արել լեռան երեք տարբեր մասերում և հայտնաբերել է միմյանցից տարբերվող նյութեր:
Դա վկայում է այդ հատվածներում լանդշաֆտի տարբեր էվոլյուցիաների, մասնավորապես՝ խոնավության ու թթվայնության մասին:

