Ճապոնական Nissan Motor ավտոկոնցեռնը մտադիր է Ճապոնիայում վաճառքի հանել իր առաջին «անօդաչու» ավտոմոդելը 2016 թվականին։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Renault-Nissan-ի ղեկավար Կառլոս Գոնը նյույորքյան ավտոսրահի շրջանակում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
Նշվում է, որ առավել կատարելագործված մեքենաները կթողարկվեն 2020 թվականին։
Նա հայտնել է, որ զանգվածային արտադրության ճանապարհին գլխավոր խոչընդոտը օրենսդրական նորմերն են։