Ոչ պաշտոնական աղբյուրներից համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Samsung-ը զբաղվում է նոր սարքի՝ Galaxy J7-ի մշակմամբ:
Մինչ այդ, հարավկորեական հայտնի արտադրողը «J» ինդեքսով միայն մեկ հեռախոս է թողարկել՝ Samsung Galaxy J1-ը: Այդ պատճառով, երբ Samsung-ի կայքում SM-J700F մոդելն են գտել, օգտատերերը եզրակացրել են, որ ընկերությունը Galaxy J7-ն է թողարկելու:
Ըստ Informing-ի, Galaxy J7-ը բյուջետային է լինելու, եւ նորույթի տեխնիկական բնութագրերը միանգամայն համապատասպանում են դրան: Կայքի փոխանցմամբ, SM-J700F-ը 16 բիթանոց էկրան է ունենալու, աշխատելու է ARM Cortex-A53 պրոցեսորով: Հայտնի է նաեւ, որ սարքում Android 5.0.2 օպերացիոն համակարգ է տեղադրվելու: