Գիտություն 

Samsung-ը կարտադրի հաջորդ iPhone-ի չիպերը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հաջորդ սերնդի iPhone սմարթֆոնի համար նախատեսված միկրոսխեմաների արտադրությունը մոտ ապագայում կսկսվի Samsung ընկերության գործարանում:

 


Ինչպես նշում է korrespondent.net-ը, հարավկորեական Samsung-ը շահել է iPhone-ի հաջորդ մոդելի հիմնական միկրոսխեմաների մատակարարման վերաբերյալ Apple-ի հայտարարած տենդերը:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ անցած տարի Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) ընկերությանը հաջողվեց վերջ դնել iPhone-ի ու iPad-ի համար չիպերի մատակարարման հարցում Samsung-ի մենաշնորհին: Սակայն այժմ, ըստ ամենայնի, Samsung-ին հաջողվել է վերականգնել հարաբերություններն ամերիկյան գործընկերոջ հետ:

Նույն շարքից