Մշակույթ 

Շեքսպիրի 37 պիեսի հիման վրա կարճամետրաժ ֆիլմեր կնկարահանվեն

analitik.am

Ուիլյամ Շեքսպիրի 37 պիեսի հիման վրա նկարահանված կինոնկարների կարճամետրաժ տարբերակները կցուցադրվեն Լոնդոնում հաջորդ տարի` մեծագույն դրամատուրգի մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ:

Euromag-ը գրում է, որ Շեքսպիրի պիեսներով նկարահանված ֆիլմերի տևողությունը 10 րոպե է լինելու: Դրանցից յուրաքանչյուրը  կցուցադրվի  Թեմզայի երկայնքով  տեղադրված մեծ էկրաններին:

Ցուցադրությունը կանցկացվի 2016-ի ապրիլի 24-24-ը:

Նախագծի հեղինակն ու իրականացնողը Լոնդոնի  «Գլոբուս» թատրոնն է: Կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները  կիրականացվեն հաջորդ վեց ամսվա ընթացքում:

Նույն շարքից