Կիեւում մեկնարկել է «Հայոց ցեղասպանություն. 100 տարի» խորագրով սիմպոզիումը, որը կազմակերպել է Ուկրաինայի հայերի միությունը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը։ Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը, սիմպոզիումի շրջանակներում կներկայացվեն հայտնի գիտնականների զեկույցներ, մտավորականների եւ հասարակական գործիչների ելույթներ՝ նվիրված ցեղասպանության խնդրին, գրում է Аnalitikaua.net-ը։
Ինչպես արդեն հաղորդվել էր, Ցեղասպանության 100-ամյա միջոցառումների նախապատրաստումը 2014-2015թթ. Ուկրաինայի հայերի միության գործունեության առաջնայնությունններից մեկն է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկությամբ՝ ստեղծվել է միջոցառումները համակարգող հատուկ հանձնաժողով։
Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայի Գերագույն Ռադայում ներկայացվել էր «Հայոց ցեղասպանության ճանաչման» մասին որոշման նախագիծ՝ №2530 գրանցահամարի տակ։