Ռազմական 

Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ի զորքերը զորավարժություններ են անցկացրել

analitik.am

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զորավարժությունների շրջանակներում ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստության։

Զորավարժությունների ժամանակ ստուգվել է նրանց մարտունակությունը, տագնապի ազդանշանով բարձրացված անձնակազմի գործնական հմտությունները, մարտական պայմաններին առավելագույն մոտեցված պայմաններում մարտական միջոցներից օգտվելու հնարավորությունները։

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Վարժանքների ժամանակ կիրառվել են «Օսա» զենիթահրթիռային համալիրներ։

Նույն շարքից