Գիտություն 

Կիեւում ընթացել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիտաժողով

Կիեւում իր աշխատանքն է ավարտել Հայոց  ցեղասպանության 100-ամյակին նվիրված սիմպոզիումը։ Սիմպոզիումին, որը կազմակերպել է Ուկրաինայի հայերի միությունը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, մասնակցել են Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոսներ Միրոսլավ Պոպովիչը, Պյոտր Տոլոչկոն, Լարիսա Սկորիկը, «Ուկրաինա-Բուլղարիա» ընկերության  նախագահ Յուրի Սեդիխը, Ուկրաինայի ազգային պատգամավոր Անտոն Կիսսեն եւ այլ գիտնականներ, քաղաքագետներ, մտավորականության ներկայացուցիչներ, գրում է Analitikaua-ն։

Սիմպոզիումի մասնակիցները իրենց ելույթներում անդրադարձել են Հայոց  ցեղասպանության խնդրին, բարձրացրել մարդկության պատմության այլ ցեղասպանությունների հարցը։ Նրանք հատկապես մեծ ուշադրություն են դարձրել ցեղասպանությունների միջազգային ճանաչմանը՝ որպես դրանց կանխման կարեւոր մեխանիզմ։ Սիմպոզիումի ժամանակ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներին առաջարկել են

ապրիլի 24-ին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ցեղասպանությունների ուսումնասիրության գիտական նախաձեռնություններ ձեռնարկել:

Նույն շարքից