Գիտություն 

Արմեն Աշոտյանը պարգեւատրվել է «Ակադեմիական ասպետ» շքանշանով

analitik.am

Հայ-ֆրանսիական կրթական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու, Հայաստանում ֆրանսերենի տարածմանն աջակցելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արժանացել է ֆրանսիական «Ակադեմիական ասպետ» շքանշանին:Պարգևը նախարարին հանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Վերջինս, կարևորելով Աշոտյանի դերակատարումը ինչպես հայ-ֆրանսիական կրթական հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման գործում, շեշտել է հատկապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն ու Երևանի 119 միջնակարգ դպրոցի դերակատարումը:

Դեսպանը նաև շեշտել է, որ Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարությունում երեք նախարարներից մեկն է, ով սահուն խոսում է ֆրանսերեն ու նաև իր ուսումը ստացել է Մարսելում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Արմեն Աշոտյանն ասել է, որ ապագա ծրագրերը Ֆրանսիայի դեսպանատան հետ շատ են և նա հույս ունի, որ բոլոր նախաձեռնություններում կողմերը կարձանագրեն հաջողություններ:

Նույն շարքից