«Մեսենջեր» զոնդը, որը երկու տարի առաջ դարձել է Մերկուրիի արհեստական արբանյակը, երկու շաբաթ անց կբախվի մոլորակի մակերևույթին և կկոտրվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԱՍԱ ամերիկյան աէրոտիեզերական գործակալությանը։
Ակնկալվում է, որ աղետի հստակ ամսաթիվ կդառնա ապրիլի 30–ը` սարքը կբախվի Արեգակին ամենամոտ մոլորակին` զիջելով ձգողականության ուժին։
Բախման ժամանակ զոնդի արագությունը կհասնի 14 կիլոմետր ժամի, իսկ ենթադրյալ ձագարափոսի տրամագիծը կկազմի 15 մետր։ Բախումը կկատարվի Մերկուրիի «մութ» կողմում և, այդպիսով, հասանելի չի լինի երկրային աստղագետների դիտման համար։
«Մեսենջեր» զոնդը տիեզերք է բաց թողնվել 2004 թվականին։ Այն դարձել է առաջին սարքը, որը Մերկուրի է ուղարկվել «Մարիներ-10»–ից հետո։
2011 թվականի մարտին «Մեսենջեր» տիեզերասարքը դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր և վերլուծել դրա քիմիական ու ֆիզիկական հատկությունները սպեկտրաչափերի և գերզգայուն տեսախցիկների օգնությամբ, որոնք աշխատում են ինֆրակարմիր և տեսանելի տիրույթում։