Գիտություն 

Եգիպտոսում փարավոնի նոր դամբարան է հայտնաբերվել

 

Գիտնականները Հին Եգիպտոսի փարավոնի նոր դամբարան են հայտնաբերել, որն ավելի քան 4,5 հազար տարվա է: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

Գտածոն հեղինակել են եգիպտացի հնագետները, նոր դամբարանը Նեղոսի դելտայում է` Կուվեյսինի շրջանում: Հա - Բա փարավոնը, որի դամբարանը հայտնաբերվել է, պատկանում է 3-րդ դինաստիային:

 

Գտածոյի կարևորությունն այն է, որ սա Նեղոսի դելտայում գտնված առաջին դամբարանն է Հին Եգիպտոսի շրջանից: Մինչ այդ այստեղի բոլոր գտածոները թվագրված են հռոմեական շրջանով:

 

Նույն շարքից