Փոքր քանակությամբ գարեջրի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս 2-3 անգամ նվազեցնել օրգանիզմում տարբեր ուռուցքների առաջացման հավանականությունը: Գարեջուրը հարուստ է սպիտակուցներով, ամինաթթուներով, Bl, В2, РР վիտամիններով և ածխաթթուներով, որոնց շնորհիվ կարգավորվում են շնչառությունն ու արյան շրջանառությունը:
Գարեջուրը դրական ազդեցություն ունի նաև սրտի աշխատանքի վրա:
Ժամանակ առ ժամանակ դեմքին և պարանոցին գարեջրի փրփուր քսեք: Այս պարզ գործողությունը պարբերաբար կատարելով՝ շատ շուտով կնկատեք, թե ինչպես է մաշկը նրբանում ու գեղեցկանում:
Գարեջրի օգնությամբ կարելի է նաև կնճիռների դեմ պայքարել:
Պատրաստեք հետևյալ դիմակը.
1 ձվի դեղնուցն ու գարեջուրը լավ խառնեք, ապա խառնուրդը քսեք դեմքին: 20 րոպեից լվացեք:
Գարեջրով պատրաստված դիմակները լավ ազդեցություն ունեն հատկապես յուղոտ մաշկի համար: Իսկ ահա գարեջրի խմորիչները խորհուրդ է տրվում խմել մաշկային ամենատարբեր խնդիրների դեպքում:
Գարեջուրն ունի ևս մի առանձնահատկություն. այն կարգավորում է քրտնարտադրությունը: Հնում մարդիկ գարեջրով լոգանքներ էին ընդունում, եթե իրենց մոտ ուժեղ քրտնարտադրություն էր նկատվում: Եթե ձեզ նույնպես անհանգստացնում է այս տհաճ երևույթը, ապա տաք ջրի մեջ 1 շիշ գարեջուր լցրեք և լոգանք ընդունեք: