Առողջապահություն 

Երևանում կանցկացվի հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը

analitik.am

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում նոյեմբերի 7-ին աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հալեվումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր: 

 

Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր և մանկան առողջության պահպանման, դեղերի ոլորտներին, իմունականխարգելմանը, ինչպես նաև առողջապահական բարեփոխումներին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:


Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն բժշկական օգնության և ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման ապահովմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ կկատարվի բժշկական շարունակական մասնագիտական զարգացմանը, ՏՏ տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսավորման մեխանիզմներին: 


Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատները:

Նույն շարքից