Առողջապահություն 

Դեղերի դրոշմապիտակավորումը չի հանգեցնի գների էական բարձրացման

Դեղերի դրոշմապիտկավորման հետ կապված գործընթացը, ըստ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, չի հանգեցնի դեղերի գների էական բարձրացման:

«Մեր հաշվարկները, որն իրականացրել ենք խոշոր ներկրողների հետ համատեղ վկայում են, որ գնի էական բարձրացում պետք է որ տեղի չունենա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա և նշեց, որ 43 մլն դեղ մտնում է Հայաստան:

«Ընդհանուր շուկան 110 մլն դոլարին հասնող շուկա է և դեղի միջին գինն ենք փորձում որոշել՝ գալիս է շուրջ 800 դրամ, դրոշմապիտակավորման արժեքը կարող է իրենից ներկայացնել 2-5 դրամ»,- ասաց նա:

Իսկ ընդհանուր առմամբ՝ ըստ նախարարի գործընթացն ունի իր նեղ մասնագիտական վերլուծությունը նախ արտադրողների համար։

«Հայաստանում կա 18 դեղարտադրող, որոնցից երկուսն ունեն միջազգային հավատարմագրում, և նրանց որակի մասին կարելի է հպարտորեն խոսել միջազգային շուկայում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս գործընթացը պարտադիր է։

Մնացած խնդիրների մասով նախարարը նշեց,ո ր կարող են դիմել Ֆինանսների նախարարություն և հարցերն ուղղել նրանց:

Նույն շարքից